Երբ հետևում ես բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերին, որոնք, մեղմ ասած, այնքան էլ ամբողջական չեն, տպավորություն ես ստանում, թե ապահով, անհոգ և ամենակարևորը` հարուստ երկրում ես ապրում:
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ, տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ–ն:
ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգում ընդգրկված է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու որոշման նախագիծը:
Ադրբեջանը տեղեկություն է հաղորդել անհայտ կորած հայ զինվորի մասին: «Կարմիր խաչն է մեզ փոխանցել լուրը, բանակցություններ ենք վարում, որ կարողանանք տեղափոխել զինվորի մարմինը»՝ ասել է Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը։
Միաժամանակ կոչ ենք անում, բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ովքեր պատրաստվում են մեկնել առաջնագիծ, կրել հստակ երկկողմանի տեսանելի PRESS տարբերանշաններ (կամ թիկնոցներ), որոնք կփաստեն նրանց մասնագիտական կարգավիճակը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը ու նրա տարածաշրջանային գործընկերները նախապատրաստել են գործողությունների հատուկ պլան, որն իրականացվելու է Սիրիայում հրադադարի ձախողման դեպքում։
Պրոֆեսոր Իսրայել Չարնին, որ մարդու իրավունքների հավատարիմ պաշտպան է, խոստովանում է, որ Իսրայելը արյունոտ դերակատարություն է ունեցել հայերի սպանության գործում:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...